7.04.2025
ԱԳՆ. Նախիջևանում և Իրաքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը մի շղթայի օղակներ են
prev Նախորդ նորություն

Հնարավո՞ր է էներգետիկ դաշինք Մոսկվայի և Բաքվի միջև

Ադրբեջանում սկսել են լրջորեն մտածել TANAP գազամուղը ռուսական գազով լցնելու մասին, քանի որ "երկնագույն վառելիքի" սեփական պաշարները չեն հերիքում: Թուրքմենական գազը, որը ԵՄ-ը պլանավորում է Կասպից ծովի հատակով միացնել ընդհանուր գազամուղին, դժվար թե հասնի ԵՄ-ի շուկաներ Ադրբեջանի տարածքով, քանի դեռ մերձափնյա պետությունները չեն եկել համաձայնության Կասպից ծովի կարգավիճակի շուրջ: Հասկանալով այդ իրողությունները ադրբեջանական Haqqin.az կայքը հարցադրում է կատարում՝ կյանքի կկոչվի արդյոք Բաքու-Մոսկվա գազային նոր դաշինքը:

Եվրոպան լուրջ ակնկալիքներ ունի կասպյան գազից, սակայն, անդրկովկասյան հանրապետության հզորությունները այն ծավալաներին չեն, որպեսզի եվրոպական շուկայի աճող պահանջարկը բավարարեն: Անակնկալ կերպով այդ իրավիճակում օգնելու պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի ռուսական գազային մրցակից՝ Գազպրոմը: Վերջինիս ղեկավարությունը նախորդ ամսին բավական անակնկալ հայտարարել է հարևան երկիր գազ առաքելու մտադրության մասին, փոխանցում է EADaily-ին:

Ներքին պահանջարկի ավելացման և Ադրբեջանի տնտեսության աճի հետ կապված Գազպրոմը պատրաստ է բավարարել երկրի ներքին պահանջարկն անհրաժեշտ ծավալներով: Այդպես է իրավիճակը բացատրել ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Չնայած Ադրբեջանում առկա գազի խոշոր ծավալներին, դրանց՝ առաջին հերթին խոշորագույն Շահ-Դենիզ հանքավայրի արդյունահանման տեմպերն այսօր շատ են դանդաղել, շահույթը` նվազել: Այդ մասին նշել է Ռուսաստանի նավթագազաարդյունաբերողների միության փորձագիտական խորհրդի անդամ Էլդար Կասաևը: Նրա գնահատականներով, դա պայմանավորված է ազատ ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ: Ադրբեջանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի նավթագազային եկամուտներից, որոնց հոսքը վերջին շրջանում նվազել է:

Նավթի գների նվազումն իրենց հետ հանգեցրել է նաև գազի գների նվազմանը, քանի որ երկարաժամկետ պայմանագրերում գազի գինը փոխկապակցված է նավթի գների հետ:

Բաքվում այդ կարծիքը չեն կիսում և պնդում են, որ Շահ-Դենիզի արդյունահանումը անընդհատ ավելանում է, այն էլ նախագծի առաջին և երկրորդ մասերով: Կայքը հիշեցնում է, որ ՌԴ-ի առաքումներից կախվածությունը նվազեցնելու հարցում Եվրոպան իր հույսն առաջին հերթին կապում է ադրբեջանական հենց այդ հանքավայրի գազի հետ: Ադրբեջանական գազը խաղաքարտ է, որը ԵՄ-ը խաղարկում է արդեն մի քանի տարի՝ խոսելով վառելիքի առաքումների բազմազանեցման մասին:

Լուրջ փորձագետներից գրեթե ոք ոք չի կասկածում, Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի առաքումներն ուշ թե շուտ սկսվելու են: Հարցը միայն ժամկետների և ծավալների մեջ է: Ծավալները դեռևս դիտարկվում են տարեկան 10 միլիարդ խմ-ի սահմաններում, իսկ առաքումների ժամկետները նախապես պլանավորվում էին 2018թ.-ին, իսկ այսօր արդեն խոսում են 2022թ.-ի և անգամ ավելի ուշ ժամկետների մասին:

Ինչպես նշում է Haqqin.az-ը, անգամ ամենաբարենպաստ պայմաններում, Շահ-Դենիզը չի փակի Եվրոպայի աճող ամբողջ պահանջարկը: Չէ որ ԵՄ-ի գազի պահանջարկը մինչև 2030թ.-ը կհասնի 100-150 միլիարդ խմ: Եվ այս պարագայում ՌԴ-ի կողմից անսպասելիորեն առաջարկված օգնությունը կարող է ճիշտ ժամանակին լինել:

Վերջերս թվում էր, թե գազային հարցը կարող է սեպ խրել ՌԴ-ի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններում: Այդպիսի տխուր իրավիճակի մասին էր խոսում աշխարհաքաղաքական իրավիճակը: Բանն այն է, որ ԵՄ-ը վերջերս սկսել է լրջորեն մտածել ՌԴ-ից իր գազային կախվածությունը թուլացնելու մասին, որն այսօրվա ապահովում է Հին աշխարհի օգտագործվող ծավալների 30%-ը: Ղրիմում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին Բրյուսելի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացումը, գազային կախվածության գաղափարը եվրոպացիների համար դարձել է մոլագարային:

Խնդիրը այն է, որ հենց այնպես վերցնել և հրաժարվել ռուսական գազից Եվրոպան չի կարող՝ ծավալային բացերը պետք է ինչ-որ տեղից լրացնել: Ինչքան էլ Բրյուսելը փորձում է իջնել ռուսական գազային ասեղից և դիվերսիֆիկացնել առաքումները, նրա մոտ դա այնքան էլ չի ստացվում: ՌԴ-ից մատակարարվող գազի ծավալները, եթե անգամ նվազում են, ապա աննշան: Ինչպես պարզվում է ռուսական գազին լուրջ այլընտրանք գոյություն չունի:

Մայրցամաքի գլխավոր հույսը Ադրբեջանից երկնագույն վառելիքի առաքումներ են: Հենց Տրանսանատոլիական գազամուղի` (TANAP)-ի հետ են եվրոպացիները կապում իրենց հույսը: Բաքուն, իհարկե, դեմ չի լինի օգտվել բարենպաստ պայմաններից` ձեռք բերելով կայուն և երկարաժամկետ գնորդ իր գազային ռեսուրսների համար և դրանով ապահովելով եկամուտների կայուն մուտք իր գանձարան: Խնդիրն այն է, որ այս իրավիճակը ՌԴ-ի և Ադրբեջանին մրցակիցներ է դարձնում, եթե չասենք՝ հակառակորդներ: Եվ դա ևս մեկ ապացույցն է, որ ԵՄ-ը ցանկանում է միմյանց դեմ հանել Բաքվին և Մոսկվային եվրոպական գազային շուկայում:

Նպատակը՝ վառելիքի տարանցումը դեպի Եվրոպա դարձնել քաղաքական զենք՝ երկու կողմերի վրա ճնշումներ գործադրելու համար: Ադրբեջանը չափազանց կշռադատված քաղաքականություն է իրականացնում միջազգային հարթակում, չի ցանկանում առաջնորդվել ԵՄ-ի ցանկություններով և ցուցադրել որևէ թշնամանք ռուսական էներգետիկ նախագծերի նկատմամբ:

Իրավիճակը, երբ ռուսական գազը կգնա դեպի Ադրբեջանը, ոչ միայն կմեղմացնի պայթյունավտանգ իրավիճակը, ալ նաև արմատապես կփոխի այն` դարձնելով Մոսկվային և Բաքվին միմյանցով հետաքրքրված գործընկերների: Կողմերն արդեն քայլեր են ձեռնարկում ապագա երկկողմ գազային դաշինքի համար: Այս պահի դրությամբ ձևավորվում է ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու ամրապնդել երկկողմ համագործակցությունը էներգետիկ ոլորտում:

Haqqin.az-ի փորձագետների կարծիքով, այսօրվա դրությամբ ռուսական գազի վաճառքը Ադրբեջանին, ձեռնտու է գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար: Բաքվի մոտ մեկընդմիշտ կանցնի այն գլխացավը, թե ինչով լցնել Տրանսանատոլիական գազմամուղը, եթե Շահ-Դենիզի հզորությունները չեն բավարարում, որպեսզի բավարարեն եվրոպացիների ախորժակը: Բացի այդ, Ադրբեջանը, հենվելով ռուսական առաքումների վրա, կկարողան ոչ միայն բավականին արագ դուրս գալ եվրոպական հեռանկարային շուկաներ, այլ նաև ամրապնդվել այնտեղ որպես հիմնական խաղացողներից մեկը:

Մոսկվան ի դեմս Ադրբեջանի կստանա իր կապույտ վառելիքի առաքման նոր երկարաժամկետ ուղղություն, ինչը բավականին արդիական է նրա համար՝ հաշվի առնելով Արևմուտքի կողմից միջազգային մեկուսացման փորձերը:

Իր հերթին, Եվրոպան բարեհաջող կապահովի երկնագույն վառելիքի դիվերսիֆիկացիան, իսկ նրա քաղաքական գործիչները, ովքեր աշխարհաքաղաքական պատճառներով հակամարտում են Մոսկվայի հետ, կկարողանան պահպանել դեմքը նաև ԱՄՆ-ի առջև: Նրանք կարող են մաքուր խղճով նշել իրենց էլեկտորատին, որ տեսեք, մենք այսօր ձեզ տաքացնում ենք ոչ թե թշնամական ռուսական գազվ, այլ բարեկամական ադրբեջանական գազով: Իսկ թե ինչ վառելիք է լիցքավորվում Բաքվի խողովակներում՝ սեփական Շահ-Դենիզում արդյունահանված կամ Գազմպրոմից գնված՝ արդեն մանրունքներ են, որոնք հետաքրքրում են ոլորտի նեղ մասնագետներին:

"Մի խոսքով, նշմարվում է էներգետիկ կոմբինացիա, որը ձեռնտու է բոլորին: Սակայն պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել և սպասել, որ այն անպայման կյանքի կկոչվի: Չպետք է մոռանալ, որ մենք ապրում ենք աշխարհում, որտեղ քաղաքական առումով ավելի ձեռնտու է թշնամանքը, քան պայմանավորվելը և դաշինքներ ստեղծելը՝ անգամ փոխշահավետ", - փոխանցում է haqqin.az-ը:
«Չեմ ցանկանում գժտեցնել Ղարաբաղը և ՌԴ-ը». Ստերլիգովը վերադառնում է Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ