24.11.2024
«Չեմ ցանկանում գժտեցնել Ղարաբաղը և ՌԴ-ը». Ստերլիգովը վերադառնում է Մոսկվա
prev Նախորդ նորություն

Թեհրանը հրաժարվում է միջուկային զենքից. Ռոհանին կդիմի իրանցիներին

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երեք ամիս անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն այն հավանության արժանացնի: ՄԱԿ-ի ԱԽ-ի Իրանի և վեցնյակի միջև համաձայնագրի շուրջ նոր բանաձևը գործելու է տաս տարի:

Այդ մասին նշվում է համապարփակ համաձայնագրի նախագծում, որը կազմվել է երկրների միջև բանակցությունների արդյունքում, փոխանցում է Euronews-ը: Իրանում աշխատելու են ՄԱԳԱՏԷ-ի 150 տեսուչներ այն երկրներից, որոնց հետ Իրանն ունի դիվանագիտական հարաբերություններ: Համաձայնագրում նաև նշված է, որ տեսուչները հնարավորություն կունենան ստուգումներ անցկացնել կասկածելի միջուկային օբյակտներում մեկ օրվա ընթացքում:

ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 14-ին հայտարարել է, որ Իրանի և միջազգային միջնորդ վեցնյակի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ամբողջ աշխարհին հույս են տալիս և կարող են նոր էջ բացել միջազգային հարաբերություններում:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ստորագրված համաձայնագիրը պատմական է անվանել, փոխանցում է DW-ը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twiiter-ի իր բլոգում գրել է, որ պատրաստվում է մոտակա ժամանակները դիմել ժողովրդին: «Համաձայնագիրը հնարավորություն է տալիս նոր հորիզոններ բացել ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարում»,-գրել է նախագահը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Իրանի և վեցնյակի միջև համաձայնագիրը՝ այն անվանելով ամբողջ աշխարհի համար պատմական սխալ, փոխանցում է EADaily:

Իրանը, ըստ ձեռք բերված համապատասխան համաձայնությունների, կհրաժարվի միջուկային զենք ունենալու կամ ստեղծելու փորձերից: Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները կարող են վերականգնվել 65 օրվա ընթացքում, եթե Թեհրանը խախտի համաձայնությունները: