24.11.2024
Թեհրանը հրաժարվում է միջուկային զենքից. Ռոհանին կդիմի իրանցիներին
prev Նախորդ նորություն

Բուրջանաձե. ՌԴ-ը շուտով կդյուրացնի վիզային ռեժիմը Վրաստանի համար

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր Ժողովրդական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ով նախորդ շաբաթ այցելել էր Մոսկվա, վստահություն է հայտնել ՌԴ-ի կողմից Վրաստանի որոշ քաղաքացիների համար տեղի կունենա վիզային ռեժիմի չեղարկում:

Ինչպես հիշեցնում է Sputnik-ը, Բուրջաջանեձեն հուլիսի 10-11-ը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հրավերով ժամանել էր Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել Պետդումայի և ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ:

«Վստահ եմ, որ այս այցին կհաջորդեն որոշ կատեգորիայի մարդկանց համար վիզաների չեղարկումը: Այդ հարցը ես բարձրացրել են բարձր մակարդակով և ընդգծել եմ, որ այն շատ կարևոր ժեստ կլինի ռուս-վրացական հարաբերությունների և ժողովրդի համար: Իմ աչքի առաջ հանձնարարություն է տրվել ուսումնասիրել այդ հարցը այն շատ արագ լուծելու համար», - նշել է Բուրջանաձեն՝ վրացական Կվիրիս Խրոնիկաին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Ռուսաստանի վիզաներ հեշտ կլինի ստանալ ուսանողներին և աշխատանքային միգրանտներին: «Դա կվերաբերվի շատ մեծ թվով մարդկանց: Սակայն որոշակի պատճառներով չի կարող լինել ընդհանրապես վիզային ռեժիմի չեղարկում: Ես վստահ եմ, որ կտրուկ փոփոխություններ տեղի կունենան վիզային քաղաքականությունում», - նշել է նա:

ՌԴ-ը վիզային ռեժիմ է սահմանել Վրաստանի նկատմամբ 2000թ.-ի դեկտեմբերին՝ Պանկիսիի կիրճից ահաբեկիչների հարձակման վտանգի պատճառով: Հետագայում Մոսկվան բավականին ազատականացրել է Վրաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրման հարցը: Վրաստանը վիզային ռեժիմը չեղարկել է ՌԴ-ի քաղաքացիների համար 2012թ.-ի փետրվարի 29-ին: