24.11.2024
Բուրջանաձե. ՌԴ-ը շուտով կդյուրացնի վիզային ռեժիմը Վրաստանի համար
prev Նախորդ նորություն

Ուորլիքը խոսել է «օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու» և խաղաղապահների տեղակայման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության մասով բանակցությունները պետք է ընթանան մի շարք հարցեի շուրջ, որոնցից մեկը «Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձն է Ադրբեջանին»:

Նմանատիպ թեզիսներով է հանդել եկել Ուորլիքը նախորդ տարվա մայիսին: ԼՂՀ-ի սահմանադրության համաձայն, սակայն, Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքները նրա անբաժանելի մասն են: Ուորլիքի մեկնաբանմամբ, տարածքների փաստացի վերադարձից հետո պետք է լուծվի Լեռնայի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչից հետո՝ իրավիճակը փախստականների հետ, անվտանգության երաշխիքները: «Այստեղ կարեւոր է չկառչել կարգավորման մեկ տարրից կամ մեկ սկզբունքից: Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան նաեւ այլ գործոններ: Այդ պատճառով մենք միշտ խոսում ենք համալիր կարգավորման մասին: Չեք կարող վերցնել միայն մեկ ասպեկտ եւ պնդել, որ դա է կարգավորման հիմքը: Մենք պետք է դիտարկենք խաղաղ կարգավորումն իր ամբողջ լայնությամբ», - նշել է Ուորլիքը՝ Վեդոմոստիին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով խաղաղ կարգավորումն հնարավոր է:Անցյալ տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպել են, իսկ եթե հաշվենք դրան նախորդած հաջող հանդիպումը Վիեննայում, ապա վերջին 12 ամիսներին չորս հանդիպում է կայացել: «Կողմերը դեռևս համաձայնության չեն հասել: Բայց ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Այդ պատճառով էլ Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են մասնակցել այդ գործընթացին: Եվ մենք բոլոր տարրերն ու սկզբունքները միավորելու այնպիսի տարբերակ ենք փնտրում, որի դեպքում ապագայում հնարավոր կլինի համաձայնության հասնել», - նշել է Ուորլիքը:

Մեկնաբանելով ՌԴ-ի և Իսրայելի կողմից զենքերի մատակարարումները Ադրբեջանին` Ուորլիքը նշել է, որ բոլոր կողմերը՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, իրավունք ունեն ապահովել իրենց անվտանգությունը, եւ այդ առումով իրենք հասկանում են, թե նրանք ինչու են ձգտում տարբեր մատակարարներից սպառազինություն ձեռք բերել:

«Միաժամանակ, անհանգստացնող են ռազմականացումն ուժեղացնելու ջանքերը, հատկապես շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մենք զբաղվում ենք այդ հարցով: Հարցը ոչ միայն զենքերի քանակի, այլ նրանց տեսակի մասին է: Ինչպես ես նշել եմ, գոյություն ունի սխալվելու վտանգը և դա անհանգստացնող է:Մենք զբաղվում ենք այդ հարցերով: Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահարների և հրազենի միջոցով, ապա հիմա այնտեղ ավելի խոշոր սպառազինություն կա: Եվ դա մեզ անհանգստացնում է: Մեզ անհանգստացնում է նաև ռազմական հավասարակշռության հարցը: Երկու կողմերի բախումները շարունակվում են: Դրա համար մենք չենք ցանկանում, որպեսզի ռազմական հզորության մեծացումը խրախուսի այս կամ այն կողմին օգտագործելու որոշակի առավելություններ: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին, որպեսզի ավելի ու ավելի վտանգավոր դարձող ռազմական իրադրությունը հսկողության տակ լինի», - նշել է նա:

Նա ասել է, որ կարգավորման էլեմենտները պետք է ենթադրեն նաև անվտանգության ապահովման երաշխիքներ, որոնք ենթադրում են խաղաղապ ուժերի կիրառում:

«Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, ապա անհրաժեշտ է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար: Մենք կողմ չենք ոչ մի տարբերակին: Եթե կողմերը համաձայնության գան խաղաղապահների մասնակցության և ձևաչափի շուրջ, ապա ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այդ տարբերակին: Սակայն մենք այժմ չենք քննարկում այդ հարցը: Մենք խոսում ենք անվտանգության երաշխավորման տարբերակների մասին, ինչպիսին նրանք կարող են լինել, սակայն դեռևս մենք չենք հասել այն կետին, երբ հնարավոր կլինի խոսել խաղաղապահ ուժերի ձևավորման մասին», - նշել է Ուորլիքը: