24.11.2024
Ղարիբաշվիլի. Վրաստանը կարգավորում է ՌԴ-ի հետ հարաբերությունները երկխոսության միջոցով
prev Նախորդ նորություն

Դավութօղլու. Թուրքիան պաշտպանելու է իր սահմանները "քրդական ինքնավարությունից"

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է դիմագրավել իր սահմանների շուրջ ցանկացած մարտահրավերներին` նշելով Անկարայի մտահոգությունները Սիրիայի հետ սահմանին գտնվող Կոբանի քաղաքի իրադարձությունների վերաբերյալ:

Նախորդ հանգստյան օրերին Սիրիայի քրդական ուժերը կարողացել են հետ մղել Իսլամական պետության գրոհայինների հարձակումները Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Կոբանի քաղաքի վրա, փոխանցում է mk-turkey.ru կայքը: Անկարան տագնապալից հետևում է սիրիական քրդերի ռազմական հաջողություններին "Իսլամական պետության" դեմ պայքարում` զգուշանալով, որ քրրդական ինքնավար պետության ստեղծումը հետագայում կարող է ոգևորել Թուրքիայի տարածքում գտնվող 14 միլիոն քրդերին:

«Եթե հանկարծ որևէ սպառնալիք առաջանա Թուրքիայի սահմանային անվտանգությանը, եթե մենք հասկանանք, որ մեր երկրի խաղաղությունը սպառնալիքի տակ է առկա, մենք պատրաստ ենք իրադարձություններ ցանկացած զարգացմանը: Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք, որպեսզի նվազեցնենք անդրսահմանային անվտանգության հետ կապված ռիսկերը», - նշել է Դավութօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում ստեղծել անկախ քրդական պետություն:

«Մենք երբեք թույլ չենք տա Սիրիայի հյուսիսում պետության ստեղծում: Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր դիրքերը, անկախ դրանից, թե ինչ դա մեզ կարժենա: Քրդերը ցանկանում են փոխել տարածաշրջանի դեմոգրաֆիկ կառուցվածքը: Մենք, մեր հերթին, չենք պատրաստվում կողք քաշված մնալ», - նշել էր նա: