25.11.2024
prev Նախորդ նորություն

Ղարիբաշվիլի. Վրաստանը կարգավորում է ՌԴ-ի հետ հարաբերությունները երկխոսության միջոցով

Վրաստանը նպատակ ունի կառուցողական և առավելագույն պրագմատիկ երկխոսության միջոցով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ թբիլիսյան Ասավալ-Դասավալի թերթին տված հարցազրույցում:

Վարչապետը նշել է, որ ավելի քան երկու տարի է Վրաստանն ուղիղ երկխոսություն է սկսել ՌԴ-ի հետ և դա անհրաժեշտ է, քանի որ պետք է կարգավորել հարաբերությունները հարևան երկրի հետ: Ղարիբաշվիլու խոսքով, Վրաստանը և ՌԴ-ը երկխոսության միջոցով տարանջատել են միմյանցից քաղաքական և առևտրա-տնտեսական հարցերն ու խնդիրները:

Ըստ նրա, իրենք առաջընթաց են գրանցել ՌԴ-ի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, Վրաստանի համար բացվել են ՌԴ-ի շուկան և դա կարևոր է իրենց քաղաքացիների համար: