25.11.2024
Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն կոչ են անում Երևանին սկսել հետաքննություն
prev Նախորդ նորություն

"Իսլամական պետությունը" վտանգ է ներկայացնում Թբիլիսիի համար

Ահաբեկչական "Իսլամական պետություն" կազմակերպությունը վտանգ է ներկայացնում ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Վրաստանի համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն:

«Կասկած չկա, որ այդ կազմակերպությունը վտանգ է ներկայացնում ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Վրաստանի համար, և մենք, որպես աշխարհի անբաժանելի մաս, նույնպես այն դիտարկում ենք որպես սպառնալիք»,-հայտարարել է Քափանաձեն և հավելել, որ պետք է համագործակցել գործընկեր երկրների հետ, փոխանցում է newsgeorgia.ge կայքը:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Վրաստանի ՆԳՆ հատուկ գործողություն էր իրականացրել Պանկիսիի կիրճում: Ձերբակալվել էր հինգ մարդ, ովքեր կապ ունեն տեղացիներին հավաքագրելու և Սիրիա ուղարկելու հետ:

"Ռուստավի-2" հեռուստաընկերության տվյալներով, ձերբակալվածներից մեկը "Իսլամական պետության" առաջնորդներից մեկի՝ Թարհան Բատիրաշվիլիի բարեկամն է, իսկ մյուսը՝ ոմն Գայոզ Բորչաշվիլին է, ում համարում են "Իսլամական պետության" ներկայացուցիչը Վրաստանում:

Փորձագետների կարծիքով, "Իսլամական պետության" շարքերում կռվում է գրեթե հազար ռուսախոս ջիհադիստ: Նրանք հիմնականում չեչեններ են՝ Պանկիսիի կիրճից: Պանկիսում բնակվում է գրեթ ութ հազար չեչեն-կիստինցի:

"Իսլամական պետության" խմբավորումներից մեկի հրամանատարը Թարհան Բատիրաշվիլին է, ով հայտնի է Օմար Չեչեն մականունով: Բատիրաշվիլին չեչեն-կիստինցի է, ով ծնվել է Վրաստանում: Պանկիսիի կիրճը գտնվում է Վրաստանի հյուսիս-արևելքում՝ Ալազանիի գետի մոտակայքում՝ Ահմետյան շրջանում: