Թուրքական կառավարությունը, փորձելով հանգստացնել ԶԼՄ-ների կողմից շահարկվող նախագահ Էրդողանի կողմից արյունալի պատերազմի մեջ գտնվող Սիրիա ներխուժելու մասին տեղեկությունները, Անկարայում շտապ մամուլի ասուլիս է հրավիրել:
Լրագրողների հենդիպել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ
Իբրահիմ Կալինը, ով հավաստիացրել է, որ ներխուժման մասին խոսելն անիմաստ է` օգտագործելով բավականին լղոզված "սահմանների պաշտպանություն" հասկացությունը: «Մեր անվտանգության միջոցառումները, որպես Թուրքիայի կողմից պատերազմ սկսելու պլաններ մեկնաբանելն այնքան էլ ռացիոնալ չէ: Սակայն մեր երկիրը բնական իրավունք ունի պաշտպանել իր սահմանները», - նշել է նա, փոխանցում է mignews.com կայքը:
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար
Սեմյոն Բաղդասարովը նշել է, որ թուրքական ներխուժման մասին լուրերը կապված են այն հանգամանքի հետ, որ վերջին շաբաթներին սիրիացի քրդերը մի շարք հաղթանակներ են տարել "Իսլամական պետության" նկատմամբ և իրենց վերահսկողության տակ են վերցրել թուրք-սիրիական սահմանի 400 կմ-ոց հատվածը: Փորձագետը նշել է, որ դրանից հետո թուրքերի մոտ դժվարություններ են առաջացել "Իսլամական պետությանը" և ջիհադիստական այլ խմբավորումների զենք և կամավորներով օգնելու հարցում:
Նա նշել է, որ Թուրքիան շատ է վախենում, որ վերջնականապես ձևավորվելու է սիրիա-քրդական պետությունը: Քանի որ քրդական Ժողովրդական միասնության կուսակցությունը մտնում է թուրքական Քրդստանի բանվորական կուսակցության մեջ, Էրդողանը արդեն
հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի կերպ թույլ չի տա, որպեսզի Սիրիայի հյուսիսում ձևավորվի այդպիսի պետություն: Նա նշել է, որ այդ պետությունն ավելի վտանգավոր կլինի, քան Իրաքյան Քրդստանը, որի հետ թուրքերը արդեն համաձայնության են եկել, փոխանցում է svpressa.ru կայքը:
Ռազմական փորձագետ
Անատոլի Նեսմիյանը նշել է, որ եթե թուրքական զորքերն "Իսլամական պետության" դեմ պայքարի պատրվակով իրոք մտցվեն Սիրիայի հյուսիս, ապա նրանք կցանկանան հարվածել Ասադին աջակցող ուժերին:
Նրա խոսքով, այդպիսի ներխուժման տրամաբանությունը բավականին պարզ է՝ այսօրվա դրությամբ կառավարական ուժերն այնքան են թուլացել, որ անգամ մեկ դիվիզիան կարող է իրավիճակը փոխել ոչ հօգուտ Ասադի, իսկ հետագայում գործն ավարտին կհասցնեն իսլամականները: Ըստ նրա` թուրքերն ուղղակի ցանկանում են վերահսկողության տակ վերցնեն այն, ինչ իրենցն են համարում: Նրա խոսքով, նրանք տարածքային վեճ ունեն Լաթաքիայի շրջանում և հնարավոր է, որ աղմուկի պայմաններում նրանք կօգտագործեն իրավիճակը: