25.11.2024
Դանակի վեց հարված. Թուրքիայում սպանվել է ծագումով հայ Վրաստանի քաղաքացի
prev Նախորդ նորություն

Ռուսական Ս-400 համալիները կարող են հայտնվել Թուրքիայում. ԱՄՆ-ում կրկին մտահոգված են

ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը մտահոգություններ ունի Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ: Պետանգորնն այդ մտահոգություններն հայընել է թուրքական կողմին:


Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Պենտագոնից նշել են, որ իրենց մտահոգությունն արդեն փոխանցել են Թուրքիային և խնդրի շուրջ զրույց ունեցել թուրք գործընկերների հետ: «Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ», - կարծում են Պենտագորում:


Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիան արդեն փոխանցել է ՌԴ-ին Ս-400 համակարգերի մատակարարման համար անհրաժեշտ կանխավճարը:


Ռուսաստանի եւ Թուրքիայի ﬕջեւ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում Է ավելի քան 2 ﬕլիարդ դոլար: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել Է «Կոﬔրսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական շրջանների ﬕ աղբյուր:


Հրատարակությունը գրում Է, որ թٳրքական կողմը կստանա չորս դիվիզիոն C-400: Նշվٳմ Է, որ դա աﬔնախոշոր պարտավորագիրն Է, որը երբեւԷ կնքվել Է Ռٳսաստանի եւ Թٳրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ﬕջեւ: «Կորﬔրսանտ»-ի տեղեկություններով՝ Ս-400-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրուﬕց հետո ﬓացել են ﬕ քանի բաց հարցեր: «Նախ, «ՌոսօբորոնԷքսպորտի» կողﬕց ստորագրված պարտավորագրում թուրքական կողմը չի հիշատակում զենքի գնման համար վարկի տրամադրումը, այս ասպեկտը հարկ կլինի առաձին քննարկել: Երկրորդ, Թուրքիան մտադիր Է Ս-400 համակարգերի արտադրություն կազմակարպել իր տարածքում:


Դրան դեմ են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք աննպատակահարմար են համարում ՆԱՏՕ-ի անդամ երկրին տեխնոլոգիաների հանձնման հնարավորությունը, նշել Է թերթը:


Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել էր, որ Թուրքիան որևէ մեկին հաշվետու չէ իր անվտանգությունն ապահովելու ճանապարհին կատարած քայլերից և «իր անկախությունը պահելու հետ կապված որոշումներն ինքնուրույն է կայացնում»:


Էրդողանը հիշեցրել է Արևմուտքին, որ Թուրքիայի հետ բարեկամ համարվող դաշնակից երկրները ժամանակին հրաժարվել են Թուրքիային անօդաչու սարքեր վաճառել, մինչդեռ, ըստ Էրդողանի, զինել են ահաբեկիչներին:


Հուլիսի 14-ին ամերիկյան հեղինակավոր «Բլումբերգ» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար Ս-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար: Ըստ գործակալության՝ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 համակարգի առաջին 2 դիվիզիոն ստանալու է 2018-ի ընթացքում: Հաջորդ 2-ն արտադրվելու է Թուրքիայի տարածքում:


2016-ի հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ: Ընդ որում, կողմերը եւս քննարկում էին Ս-400 համատեղ արտադրության տեխնոլոգիաների հարցը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ կողմերն ավարտել են Ս-400 ԶՀՀ-ների վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում են քննարկել ֆինանսական հարցերը: 


Թուրք պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Ս-400-ի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:


Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին եւ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013-ին հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն: Սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայմանագիրը չեղարկվեց: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաեւ համատեղ արտադրության տեխնոլոգիաներ:


Ամիսներ առաջ հեղինակավոր Bloomberg–ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել էր, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին 2,5 մլրդ դոլար վճարել Ս–400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար։


Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան Ս–400–ի 2 համալիր կստանա հաջորդ տարվա ընթացքում, որից հետո եւս 2 համալիր կարտադրվի հենց Թուրքիայում։ Օրեր անց ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հաստատեց, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ավարտել են Թուրքիային Ս-400 համակարգեր վաճառելու վերաբերյալ պայմանագրի տեխնիկական հարցերը, մնացել են միայն վարչական հարցերը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ անհնար է Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել: Ըստ նրա՝ դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ:


Այս գործարքին անդրադարձել էր նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը՝ նշելով, որ Ռուսաստանից «C-400» զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելը Թուրքիայի սուվերեն որոշումն է։ «Դա սուվերեն որոշում է»,- պատասխանել է Պենտագոնի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ «արդյո՞ք ԱՄՆ-ն հավանություն է տալիս նման գործողություններին»։ Միաժամանակ նա հայտարարել էր, որ հիմնական խնդիրն այն է, որ ռուսական եւ ՆԱՏՕ-ի համակարգերը ծրագրային անհամատեղելիություն ունեն։


Այս գործարքի վերաբերյալ Bloomberg-ը հետաքրքիր դիտարկում է անում: «Հաշվի առնելով ՌԴ-ՆԱՏՕ լարված հարաբերությունները, Ռուսաստանի հետ ռազմական գործարքի կայացումը նշանակում է, որ Անկարան երես է թեքել Հյուսիսատլանտյան դաշինքից»,- նշում են գործակալության փորձագետները: