26.07.2025
Լապշինի արտաքսումը մի քանի օր կտեւի․ փաստաբան
prev Նախորդ նորություն

Դանակի վեց հարված. Թուրքիայում սպանվել է ծագումով հայ Վրաստանի քաղաքացի

Թուրքիայի Դեմրե քաղաքում, որը գտնվում է Անտալիայի գավառում, սպանվել է ծագումով հայ Վրաստանի քաղաքացի 51-ամյա Աննա Սաֆարյանը:


Ինչպես հայտնում է Hurriyet-ը, սեպտեմբերի 10-ին կնոջը դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ վզի հատվածում, որից հետո հարձակվողը փախուստի է դիմել: Ստացված վնասվածքներից Վրաստանի քաղաքացին մահացել է Դեմրե քաղաքի հիվանդանոցում:


Հանցագործության հետքերով ձերբակալվել է 44-ամյա Մեսութ Օզկանը, որը տեղացի է եղել: Բերման ենթարկելու ժամանակ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Նրա խոսքով՝ լավ ծանոթ է սպանվածի հետ, իսկ հանցագործության պատճառը եղել է փողը:


Սպանությունից մի քանի օր առաջ Մեսութ Օզկանն Աննա Սաֆարյանին 400 լիրա էր պարտքով տվել եւ տեւական ժամանակ ու անարդյունք այն հետ պահանջել:

Ռուսական Ս-400 համալիները կարող են հայտնվել Թուրքիայում. ԱՄՆ-ում կրկին մտահոգված են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին