20.04.2025
Ռուսաստանի կողմից բանջարեղենի, ձկան և մսի արտահանումը ԵԱՏՄ երկրներ զգալի աճ է գրանցել
prev Նախորդ նորություն

Լապշինի արտաքսումը մի քանի օր կտեւի․ փաստաբան

Ալեքսանդր Լապշինի՝ Իսրայել արտաքսումը մեկ-երկու օր կտեւի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։

«Արտաքսումն այսօր հնարավոր չի լինի։ Մենք Բաքվում սպասում ենք Լապշինի մորը՝ Բելա Լապշինային։ Կարծում եմ՝ արտաքսումը մեկ-երկու օր կտեւի»,-ասել է փաստաբանը։ Նա հավելել է, որ բժիշկները բլոգերի վիճակը նորմալ են գնահատում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ Իսրայել արտահանձնումը երկարաձգելու պատճառով Լապշինը փորձել է ինքնասպանություն գործել։

2016-ի վերջին Ադրբեջանի հարցմամբ Լապշինը Մինսկում ձերբակալվել էր։ Ադրբեջանը նրան «սեւ ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Բելառուսի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին արտահանձնելու որոշում է կայացրել։ Բաքվի դատարանը Լապշինին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։

Դանակի վեց հարված. Թուրքիայում սպանվել է ծագումով հայ Վրաստանի քաղաքացի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար