Ռուսաստանի կողմից բանջարեղենի, ձկան և մսի արտահանումը ԵԱՏՄ երկրներ զգալի աճ է գրանցել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ սննդամթերքի մատակարարումների աճ է գրանցել, հայտնում է iz.ru-ն:
Տասնյակ տոկոսներով աճել է Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան ձկան, մսի և բանջարեղենի արտահանման ծավալը:
Փորձագետներն այդ միտումը բացատրել են Ռուսաստանում մրցունակ արտադրանքի արտադրության ծավալների ավելացմամբ:
Տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2017 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ այլ պետություններ ձկան արտահանումը բերել է 34,8 միլիոն դոլար՝ 16,4 տոկոսով շատ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Միության երկրների շուկաներ բանջարեղենի մատակարարման ծավալը կազմել է 7,6 միլիոն դոլար՝ 2016 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ աճելով 51,8 տոկոսով:
ԵԱՏՄ մսի արտահանման շնորհիվ ռուս մատակարարներն աշխատել են 40,7 միլիոն դոլար՝ գրանցելով 29,4 տոկոսի աճ: