23.11.2024
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի ոչ թե օտար երկրների, այլ հենց Թուրքիայի Մեջլիսում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թրամփը ջանքեր չի գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Ես կասկածում եմ, թե Թրամփը ջանքեր է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Նա քիչ է տեղյակ տարածաշրջանի մասին և նրա արտաքին քաղաքականությունն ավելի շատ պասիվ է, քան ակտիվ։ Եթե հակամարտությունը վերսկսվի` ԱՄՆ–ն ավելի շուտ հանդես է գալու միջնորդի դերում։ Այդ մասին azeri.today –ին հայտնել է Կովկասի ու Աֆղանստանի հարցերով փորձագետ Ջեյսոն Լայալլը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ի քաղաքականությունն այժմ կայանում է խաղաղ գործընթացին աջակցելու մեջ` հույս ունենալով, որ հակամարտությունը կմնա սառեցված ու չի ձեռնարկվի որևէ կոնկրետ քայլ այն կարգավորելու համար։

«Դժվար է գնահատել ԱՄՆ–ի շահերը Կովկասում հենց այսօր։ Վաշինգտոնը շեղվել է սկանդալների վրա, պետքարտուղարությունը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ կադրային առումով։ Այժմ ԱՄՆ–ն ուղղակի հույս ունի, որ ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև հակամարտություն չի ծագի ու իրավիճակը Կովկասում դուրս չի գա վերահսկողությունից»,–հավելել է նա։