8.06.2025
Հայաստանն ու Իրանը քննարկել են «Մեղրի» ՀԷԿ-ի նախագծի իրականացման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի ոչ թե օտար երկրների, այլ հենց Թուրքիայի Մեջլիսում

Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու տարիներին Թուրքիայի հասարակությունը կարևոր քայլեր կատարեց անցյալի սխալների, կատարված մեղքերի ու հանցանքների մասին խոսելու հարցում: Այս առաջարկն ընդունելը նշանակում է վերադառնալ հին ժամանակներ: Այս ամենի նպատակն ընդդիմության ձայնը կտրելն ու նախագահական պալատից եկող հրամաններն ավելի արագ օրինականացնելն է: Այս մասին Ստամբուլի «Ակօս» պարբերականի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի ընդդիմադիր  պատգամավոր Կարո Փայլանը՝  մեկնաբանելով խորհրդարանում Հայոց ցեղասպանության ու քրդաբնակ նահանգների մասին խոսելիս «Քուրդիստան» անվամբ հիշատակումների դեպքում պատգամավորներին դրամական տույժի ենթարկելու առաջարկը:


Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի ոչ թե օտար երկրների խորհրդարաններում, այլ հենց Թուրքիայի Մեջլիսում,  քանի որ այդ հանցանքները տեղի են ունեցել Թուրքիայում և պետք է քննարկվեն Մեջլիսում.


«Մեր ցավերն այսօր Մեջլիսում չեն քննարկվում, այդ իսկ պատճառով դառնում են այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկան, և եթե այս առաջարկն էլ ընդունվի` սա այսպես էլ կշարունակվի: Դրամական տույժ կիրառելը ոչ միայն ամոթալի է, այլև անձնական վիրավորանք է հենց պատգամավորի հասցեին», -ընդգծել է նա:


Փայլանը  նաև ասել է, որ իր կուսակցությոան հետ միասին պայքարելու են սույն առաջարկի չընդունվելու համար: Բացի այս, տեղեկացրել է, որ խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժը` ժողովրդահանրապետականները, նույնպես դեմ են դրան և առաջարկների այս փաթեթի դեմ պայքարելու են քրդամետների հետ միասին, ինչպես ավելի վաղ խոսվել է թուրքական մամուլում:


VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն այսուհետ կարող են ստիպված լինել տուգանք վճարել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված և խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթում տեղ է գտել նաև «Թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու» պարագայում պատգամավորների՝ նիստերից ժամանակավոր հեռացման ու 12 հազ. թուրքական լիրայի չափով աշխատավարձից պահման մասին առաջարկը։

Փորձագետ. Թրամփը ջանքեր չի գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին