ԼՂ հակամարտության կարգավորմանն անհրաժեշտ է նախագահների մակարդակով հանդիպում. դեսպան
Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հուլիսի 11-ին կայացած բանակցություններից հետո կարևոր է, որ տեղի ունենա գործընթացի շարունակություն: Այս մասին 13-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:
Նա հայտարարեց, որ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կանոնավոր բանակցությունների կողմնակից է:
Հայաստանի և Ադբրեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրության, միջնորդներն առաջարկել են փոխանցել երկու պետությունների ղեկավարներին համատեղ հանդիպում անցկացնելու առաջարկը: Բացի այդ նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում:
Ինչպես նշում է դեսպանը, Ֆրանսիայի մոտեցումը հետեւյալն է. «Մենք երկու պետությունների ղեկավարների միջեւ ուղիղ երկխոսության եւ հնարավորինս կանոնավոր բանակցությունների կողմնակից ենք: Այդ տեսանյունից կարող ենք միայն ողջունել վերջերս կայացած ԱԳ նախարարների հանդիպումը: Ես բազմիցս հայտարարել եմ, եւ ոչ միայն ես, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հակամարությունը կարող է լուծվել միայն բանակցությունների, կանոնավոր երկխոսության ճանապարհով»,- հայտարարեց դեսպանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է չսահմանափակվել ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներով, այլ ապահովել նաեւ նախագահների մակարդակով հանդիպում: Ըստ դեսպանի՝ տպավորություն է, որ վերջին հանդիպումը կարող է նպաստել դրան, հարկավոր է ակտիվ աշխատել, որպեսզի այդ հանդիպմանը նաեւ այլ բանակցություններ հետեւեն: