24.11.2024
Գյումրին՝ ԱՊՀ պատմական քաղաքների 10-յակում
prev Նախորդ նորություն

Ներդրողները չեն վստահում ՀՀ իշխանություններին. 2017-ը տնտեսության համար ծանր տարի է

Անկախ դրական կանխատեսումներից՝ իրավիճակը Հայաստանի տնտեսությունում շարունակում է բավականին ծանր մնալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:


Մեջբերելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, թե 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ կատարած ներդրումները ցուցանիշները կազմել են 7 մլրդ 536 դրամ, Խաչատրյանը նշեց, որ սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանից 9.2 մլն դրամի արտահոսք է եղել, ներդրումները նվազել են: Եվ, շարունակեց նա, անգամ եթե մարդիկ ակտիվ լինեն Հայաստանի ներդրողների ակումբում, ապա դա ոչինչ չի նշանակում և որևէ բան չի աշխատելու, քանի դեռ չկա բարենպաստ ներդրումային միջավայր:


Տնտեսագետի գնահատականով, խորհրդարանական ընտրություններն են խանգարել ներդրումներին: Կապիտալի արտահոսքի  ամենամեծ բաժինըն էլ  ընկնում է ՌԴ-ին, ինչը նշանակում է, որ ժամանակին ներդրումներ են արել, սակայն հիմա ներդրումից ստացած գումարները ստացել են և հեռացել:


«Չի բացառվում, որ ՀՀ-ում կապիտալ ունեցող անձիք էլ վաճառել են և վերջնականապես ՀՀ-ից դուրս եկել, այսինքն՝ հաշիվները մաքրել են երկրի հետ»,-նշեց նա:


Վահագն Խաչատրյանը մատնանշեց այն հանգամանքը, որ ավելացել են ֆիզիկական անձանց կողմից տրանսֆերտները՝ 127 մլն դրամ: Ընդ որում, եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա 2016-ի մարտին տրանսֆերտների ցուցանիշը կազմել է 107 մլն, այսինքն այս տարի 20 տոկոսի աճ կա: Իր գնահատմամբ՝ քաղաքական շարժառիթներ էին տրանսֆերտների հիմքը, քանի որ քարոզչական նպատակների համար են դրանք երկիր է մտել.


«Ապրիլին 86 մլն դոլար է դուրս եկել ՀՀ-ից՝ մասնավոր տրանսֆերտներից, իսկ մինչև 2007 թիվը ես նայել եմ ու նման դեպք չեմ տեսել, քանի որ ապրիլ ամսին միջին արտահոսք է լինում.սա ազդակ է, որ մարդիկ չեն ցանկանում գումարները պահել Հայաստանում»,- նշեց տնտեսագետը:


Անդրադառնալով Համաշխարհային բանկի կանխատեսումներին՝ 1.2 տոկոս աճ, այնուհետ 2.7 տնտեսական աճ, հետո՝ 3.4 տոկոս, տնտեսագետը նկատեց, որ եթե անգամ այս ցուցանիշներն իրականանան, ապա միևնույն է Հայաստանը մնալու է նույն իրավիճակում, քանի որ եթե 7.5 տոկոսից բարձր աճ չունենք, ապա «մենք պարզապես կործանված ենք, քանի որ խնդիրները խորանում են»: