24.11.2024
Հարցում․ Եվրոպայում հակասեմականությունը փոխարինվել է մուսուլմանների նկատմամբ ատելությամբ
prev Նախորդ նորություն

Ահմադինեժադն Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի սատարի

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցուցակում, հայտնել է, որ մտադիր չէ սատարել թեկնածուներից որեւէ մեկին, հայտնում է Ֆրանս փրես գործակալությունը։

Օրերս Իրանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Իրանի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում վեց մարդ է ընգրկվել։ Ահմադինեժադին ու նրա նախկին տեղակալ Համիդ Բագխաիին, որոնք նույնպես մասնակցության հայտ էին ներկայացրել, թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրապայքարին։

«Մենք ուղղակի հայտարարում ենք, որ չենք սատարել ու չենք սատարի թեկնածուներից որեւէ մեկին»,- գրել են Իրանի նախկին նախագահն ու նրա տեղակալը իրենց նամակում։

Իրանում նախագահական ընտրությունները ծրագրված են 2017-ի մայիսի 19-ին։ Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, որը կստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին։ Եթե դա չհաջողվի թեկնածուներից որեւէ մեկին, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ։