Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալը Սիրիայի նախագահի պաշտոնից պետք է իրականացվի կազմակերպված: Այդ մասին նա ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ամփոփման ժամանակ: Հայտնում է gazeta.ru-ն: Կողմերը նշել են, որ իրենք տարբեր մոտեցումներ ունեն Սիրայի նախագահ Բաշար Ասադի ապագայի եւ Իդլիբում քիմիական գազով թունավորման դեպքի վերաբերյալ:
«Մենք հասկանում ենք, որ դա ժամանակ կպահանջի, սակայն որպես արդյունք նախատեսվում է չտեսնել Ասադին Սիրիայի պետական կառավարչի դերում: Ակնհայտ է, որ Ասադի ռեժիմը մոտենում է ավարտին․- ասել է Ռեքս Թիլերսոնը,- Հենց իրենք են դրանում մեղավոր՝ իրենց վարքագծով ու այն պատերազմով, որը արդեն մի քանի տարի շարունակվում է երկրում»։
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ Ռուսաստանը ամենամոտ դաշնակիցն է ու կօգնի Ասադին հասկանալ այդ իրողությունը,- շեշտել է նա,-Համարում ենք կարեւոր, որ Ասադի հեռացումն իրականացվի կազմակերպված ձեւով, որպեսզի բոլոր համայնքները ներկայացված լինեն բանակցային սեղանի շուրջ՝ քաղաքական լուծում գտնելիս»։ «Թե ինչպես դա տեղի կունենա՝ կբացատրվի այն քաղաքական գործընթացով, որը կմշակվի»,- հավելել է Թիլերսոնը։ «Հասկանում ենք, որ որոշ ժամանակ կտեւի, սակայն արդյունքը չի նախատեսում Ասադի դերակատարումը Սիրիայի պետական կառավարման մեջ, հասարակայնությունը դա չի ընդունի, ու մենք էլ չենք ընդունի»։
Հատկանաշական է, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Ասադի հեռացումը պաշտոնից ԱՄՆ-ի համար այլեւս առաջնահերթություն չէ եւ այդ հարցեը պետք է լուծեն սիրիացիները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում հույսեր չի կապում ոչ Ասադի, ոչ մեկ ուրիշի հետ։ Լավրովի խոսքով բոլոր սիրիացիները «պետք է նստեն ու պայմանավորվեն» ։ «Դա պետք է լինի ինքլյուզիվ միջսիրիական երկխոսություն»,- շեշտել է նա՝ միևնույն ժամանակ նշելով այս կամ այն պետության լիդերին արհետական կամ ուժի միջոցով հեռացման բացասական հետեւանքները։
«Նման փրձարկումները հիշում ենք թե ինչ հանգեցրեցին Իրաքում, երբ տեղի ունեցավ ներխուժում դեպի ադ երկիր եւ կաղաղան հանվեց Սադամ Հուսեյնը: Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչին հեռացնելու համար ՆԱՏՕ-ը պատերազմ սկսեց Եվրոպայի կենտրոնում, Սադամ Հույսեյնին կախաղան հանելուց հետո Թոնի Բլերը խոստովանեց, որ Իրաք ներխուժելու բոլոր առիթները սուտ էին, իսկ Լիբիայի առաջնորդ Մումմար Քադաֆիի սապբությունից հետո այդ երկիրը դարձավ ապօրինի միգրացիայի եւ ստրկավաճառության խողովակ: Նման փորձարկումների դրական օրինակներ ես չեմ հիշում», - ասաց նա: