19.09.2025
Մոնտեվիդեոյի Սահմանադրության հրապարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
prev Նախորդ նորություն

Նորագույն պատմության ողբերգությունը՝ 2023-ի սեպտեմբերի 19-ը

2023թ․ սեպտեմբերի 19-ը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։


Ադրբեջանական հերթական ռազմական լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի ողջ բնակչությունը, ենթարկվելով էթնիկ զտման, ստիպված եղավ լքել իր հայրենիքը։ Ինն ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո նույնիսկ, սովի մատնված Արցախի բնակչությունը բացառիկ սխրանքով պայքարեց հայրենիքի պաշտպանության համար՝ թշնանուն հասցնելով մի քանի անգամ շատ զոհեր։


Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Հայաստանի գործող իշխանությունը, որի խայտառակ դիվանագիտական քաղաքականության հետևանքով Արցախը մնացել էր միայնակ՝ ագրեսոր Ադրբեջանի դեմ պայքարում։


Այս ամենը տեղի է ունեցավ միջազգային դերակատարների հանցավոր անգործության ներքո, ինչի դրսևորումը Արցախի հարցով շարունակվում է մինչև օրս։


Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին։


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյան


 

Արցախի ժողովուրդը կշարունակի պայքարը իր իրավունքների համար. Արցախի ԱԺ
Հաջորդ նորություն next