19.09.2025
Նորագույն պատմության ողբերգությունը՝ 2023-ի սեպտեմբերի 19-ը
prev Նախորդ նորություն

Արցախի ժողովուրդը կշարունակի պայքարը իր իրավունքների համար. Արցախի ԱԺ

Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիան’ընդդեմ Արցախի Հանրապետության, սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ-ն: 


«Այդ օրը դաջված է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ։


Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության։


Այդ նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է օրենք՝ “Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի՝ սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր»,- նշված է հայտարարության մեջ:


 

Այսօր սպասվում են ամսական նորմայի չափ տեղումներ
Հաջորդ նորություն next