24.11.2024
Հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ
prev Նախորդ նորություն

Մուսինյանը` Տեր-Պետրոսյանի քննադատներին. Դուք երկու պրոբլեմ ունեք

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցից հետո սոցկայքերի հայկական տիրույթում ակտիվ քննադատության ալիք է բարձրացրել նրա կողմից հնչեցրած որոշ թեզերի վերաբերյալ:


Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի կաարծիքով` քննադատները 2 մեծ պրոբլեմ ունեն:


«Եթե ես վստահ եմ իմ ասածների ճշմարտացիության և օպոնենտիս սխալականության վրա, ապա ես առաջին շահագրգիռ անձն եմ, որ օպոնենտիս խոսքերը, որևէ ձևով չխեղաթյուրվեն: Խեղաթյուրողներին առաջինը ես պիտի գամեմ սյունին: Բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը: Տեր-Պետրոսյանի քննադատները մեկը-մեկի հետևից խեղաթյուրում են նրա խոսքերը: Միակ եզրահանգումը, որ կարող է բխել սրանից (թողնենք հարցի բարոյական կողմը), որ այդ մարդիկ արգումենտ չունեն՝ հետևաբար գտնվում են ճշմարտության հակառակ ճամբարում», - գրառել է նա:


Նրա խոսքով, ամենից հաճախ հնչողը դարձել է այն թեզը, թե «ինչպես մենք գնանք փոխզիջման, եթե Ադրբեջանը նման վարքագիծ ու հռետորաբանություն է դրսևորում:


«Մի կողմ թողնենք, որ բանակցային գործընթացի մասնակցության առումով այս թեզը վիճելի է: Բայց ինչ է ստացվում, որ այս բոլոր մարդիկ Հայաստանի ճակատագրին առնչվող հարցում առաջնորդվում են ոչ թե այն դրույթով, թե ինչպիսի վարքագիծն է համապատասխանում Հայաստանի շահերին, այլ առաջարկում են մի վարքագիծ, որի հիմքում և որի շարժիչ ուժը Ալիևի ու Ադրբեջանի գործողություններն են: Քանի որ Ալիևն այսսպես, ուրեմն մենք էլ այսպես: Այսինքն՝ նման ճակատագրական հարցում մեր քայլերի որոշման, մեր մոտեցումների ձևավորման բանալին հանձնում են Ալիևի ձեռքը: Տեր-Պետրոսյանի քննադատներն իրենք էլ չեն նկատում, թե ինչպես են մատնում՝ Ղարաբաղի հարցը չլուծելու իրենց ցանկությունը»,- կարծում է նա:


Արման Մուսինյանի խոսքով, եթե մարդ մի հարց ուզում է լուծել, նա ամեն ինչ անում է որոշման բանալիները ձեքռում պահելու և թքած ունի հակառակորդի վարքագծի վրա կամ ամեն կերպ հաղթահարում է այն: Իսկ եթե չի ուզում լուծել, իր այդ որոշումը (իհարկե շղարշված՝ հարցը լուծելու պատրաստակամությամբ) պատճառաբանում է դիմացինով ու բանալին էլ հանձնում նրան: Իր կարծիքով` մեր քաղաքական դաշտի 99 տոկոսի դեպքում այդպես է, բոլորի դիրքորոշումներն, ըստ էության ձևավորել է Ալիևը և հենց Ալիևի վարքով են պայմանավորված նրանց մոտեցումներն Արցախյան հակամարտության լուծման հարցում:


«Իրականում Տեր-Պետրոսյանի քննադատներին խելագարեցնում է հասարակության հետ նրա կոմունիկացիան բանականության ու ողջախոհության հենքի վրա: Որովհետև մեկ ելույթը ջուրն է գցում նրանց ամիսների կամ տարիների աշխատանքը»,- հավելել է նա: