18.02.2026
Մամուլ. Սամվել Բաբայանը ծրագրում է «Սասնա ծռեր-2», ԱԱԾ-ը կարող է կտրուկ քայլերի գնալ
prev Նախորդ նորություն

Հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մուսինյանը` Տեր-Պետրոսյանի քննադատներին. Դուք երկու պրոբլեմ ունեք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին