24.11.2024
Մուսինյանը` Տեր-Պետրոսյանի քննադատներին. Դուք երկու պրոբլեմ ունեք
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ղարաբաղի հարցի շուրջ ոչ մի ակնհայտ լուծում չի նշմարվում

Լեռնային Ղարաբաղի հարցն այս պահին Թրամփին ամենաքիչն է հետաքրքրում, քանի որ Ղարաբաղի հարցի շուրջ ոչ մի ակնհայտ լուծում չի նշմարվում։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Գեորգի Բոֆտը։


Նա նշել է, որ ՌԴ–ը պատրաստ է անորոշություն պահպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Մոսկվան չի ցանկանում, որ կշեռքի նժարը թեքվի դեպի այս կամ այն լուծում։ ՌԴ–ը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի ու ՀՀ–ի հետ ու ստանձնել բրոքերի դերակատարություն`միջամտելով ռազմական լարվածության պահին, փոխանցում է «Москва-Баку»–ն։


Ըստ նրա, ԱՄՆ–ում մի կողմից առկա է ուժեղ հայկական լոբբին, իսկ մյուս կողմից`Ադրբեջանը դինամիկ զարգացող երկիր է, ով քաղաքական առումով մոտ է Թուրքիային։ Նա հավելել է, որ ԱՄՆ–ը այժմ պատրաստ չէ գժտվել Ադրբեջանի հետ։