Այն քաղաքական գործիչները և պաշտոնյաները, ովքեր պնդում են, թե հայկական տնտեսության խնդիրները՝ անկումը գրեթե բոլոր ոլորտներում, պետբյուջեի դեֆիցիտը, պայմանավորված են ռուսական տնտեսությունում առկա բացասական միտումներով և ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միությունով (ԵԱՏՄ) կամ պրոֆեսիոնալներ չեն կամ փորձում են արդարացնել սեփական անպատասխանատվությունը: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Օրերս ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի կատարման հետ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Խաչատրյանի խոսքով, Հայաստանի տնտեսական իրավիճակը պայմանավորված է, մասնավորապես, ԵԱՏՄ-ում տիրող իրավիճակով և ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներով: Հիշեցնենք, որ Հայաստանի 2015թ.-ի Պետբյուջեի մասին օրենքում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4.1%-ի սահմաններում, գնաճի մակարդակը 4%(+1.5%), իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ -3.3%:
Հայաստանն իհարկե բավականին զգայուն է արձագանքում ռուսական տնտեսության անկմանը, քանի որ այն հայկական պատրաստի արտադրանքի սպառման շուկան է, հայկական տնտեսության խոշոր ներդրողը և տրանֆերտների հիմնական աղբյուրը: Ռուսական տնտեսությունում ճգնաժամից և ռուբլու անկումից հետո զգալիորեն նվազել է հայկական արտադրանքի արտահանումը ՌԴ և կրճատվել է տրանֆերտների քանակը, ինչն իր հերթին նվազեցրել է սպառման մակադրակը երկրի ներսում:
Բոստանջյանի խոսքով, Հայաստանի տնտեսական խնդիրների պատճառները պետք է փնտրել բացառապես երկրի իշխանությունների գործունեությունում: «Մենք դեռևս չենք հասցրել լիովին ինտեգրվել ԵԱՏՄ-ին, Հայաստանի համար այդ նախագիծը դեռևս չի աշխատել ամբողջ հզորությամբ և ինչ ազդեցույթան մասին կարող է լինել խոսքը: Եվրասիական շուկան՝ հայկական արտադրանքի սպառման հիանալի հնարավորություն է: Սակայն ինչ կապ ունի ԵԱՏՄ-ը, եթե այդ արտադրանքը ձեռնտու չի արտադրել Հայաստանում»,- հռետորական հարց է տալիս տնտեսագետը:
Բոստանջյանը նշել է, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը դառնում է ոչ գրավիչ և ռիսկային՝ ի շնորհիվ կառավարության գործունեության, մասնավորապես հարկային կառույցների:«Տոտալ ճնշումները, որոնց ենթարկվում է առաջին հերթին փոքր և միջին բիզնեսը շատ ավելի էականորեն իրեն զգացնել է տալիս: Տնտեսվարող սուբյեկտները հայտնվել են ծանր իրավիճակում: Դա պետբյուջեում գումարների սղության պատճառերից մեկն է: Մեկ այլ պատճառը՝ պետական ապարատի չափից դուրս ուռճացված լինելն է, դա պաշտոնյաների վրա ծախսվող ֆանտաստիկ գումարներն են և հաճախ չարդարացված արտերկրյա այցերը: Այդ ամենի նպատակահարմարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում հասարակության ներսում», - նշել է տնտեսագետ:
Տնտեսական այս իրավիճակում, ըստ Այլընտրանք կենտրոնի ղեկավար և տնտեսագետ
Թաթուլ Մանասերյանի, պետությունը պետք է հիշի իր կարգավորիչ և վերահսկողական գործառույթների մասին:
«Պետք է նշել, որ երկրորդ գործառույթն իրականացվում է ոչ պատշաճ մակարդակով, ինչի հետ էլ կապված են բյուջեի խնդիրները: Տնտեսության մոնոպոլիզացիան, բիզնեսի և իշխանության սերտաճումը՝ վերահսկողական գործառույթների բացակայության մասին են խոսում: Տնտեսությունում ստեղծված իրավիճակը կարող է անվերջ շարունակվել, եթե այն չշտկվի: Վերջին շրջանում խոսվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության անհրաժեշտության մասին, սակայն այստեղ զգալի են կոռուպցիոն ռիսկերը: Կարևոր է նաև հասարական հատվածի առկայությունը, որը վերահսկողություն կիրականացներ այդ բոլոր գործընթացների նկատմամբ: Այդպիսի լիարժեք ֆորմատը թույլ կտար արդյունավետ որոշումներ կայացներ տնտեսության մեջ, ճիշտ նորմատիվ ակտեր ընդունել և ժամանակին իրականացնել դրանք», - հավելել է նա: