23.11.2024
Տնտեսագետ. Երևանը սեփական անպատասխանատվությունն արդարացնում է ռուսական տնտեսության խնդիրներով
prev Նախորդ նորություն

Երևանում բողոքի երթ անցկացվեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Մայիսի 27-ի երեկոյան Երևանում տեղի է ունեցել «Ոչ թալանին» երթը, որն ուղղված է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ: Երթին մասնակցել է մի քանի հազար մարդ՝ հիմնականում երիտասարդներ: Ցուցարարներին միացել են նաև Նաիրիտ գործարանի աշխատակիցները, որոնք արդեն երկար ժամանակ ցույցեր են անցկացնում՝ իրենց չվճարված աշխատավարձերը վճարելու պահանջով, հայտնում է EADaily-ի թղթակիցը:

Երթի ընթացքում նշվել է, որ 2009թ.-ից սկսած Հայաստանում էլեկտրաէներգիան թանկացել է 70%-ով՝ 25 դրամից հասնելով 42 դրամի: Կազմակերպիչների կարծիքով, հերթական սակագների բարձրացումը կհանգեցնի առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների և ծառայությունների թանկացմանը, բացասական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա: Երթի կազմակերպիչներից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը, հայտարարել է լրագրողներին, որ կրիտիկական պահին հասարակությունը իր մեջ ուժ է գտնում միավորվել և պաշտպանել իր օրինական իրավունքները: Նա նշել է, որ «Ոչ թալանին» շարժումը "հզոր ակցիաներ" կկազմակերպի նաև Հայաստանի շրջաններում:

Երթի ընթացքում մասնակիցները նշել են, որ չեն պատրաստվում մարել ուրիշի պարտքերը և միակ պահանջը՝ ոչ մի կոպեկ ավել: Նրանք նաև պահանջել են նվազեցնել այսօր գործող էլեկտրաէներգիայի սակագները: Նրանք հայտարարել են պայքարելու պատրաստակամության և անհնազանդության նոր ակցիաներ կազմակերպելու մասին:

Երթին մասնակցել են նաև ընդդիմադիր ԲՀԿ-ի անդամներ, պատգամավորներ Վահան Բաբայանը և Վահե Էնջիաջյանը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, այդպիսի զանգվածային ակցիաները, քաղաքացիների ակտիվությունը հույս է ներշնչում, որ այս անգամ իրենց կարծիքը հաշվի կառնեն:

«Այս միջոցառումները պետք է շարունակել: Դա միակ միջոցն է, որպեսզի իշխանությունները հաշվի նստեն քաղաքացիների կարծիքի հետ: Հիշեք հասարական տրանսպորտի թանցկացման դեմ ուղղված ակցիաները», - նշել է Արամ Մանուկյանը:

Էնֆիաջյանն իր հերթին նշել է, որ պատգամավորները կազմել են այս իրավիճակից դուրս գալու փաթեթը: Փատաթուղթը շուտով ներկայացվելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Երթի մասնակիցներին նաև միացել են Նախախորհրդարանի մասնակիցները: Հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 19-ին՝ Ազատության հրապարակում:

Ռուսական Ինտեր ՌԱՕ-ին 100%-ոց բաժնեմասով պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտ է ներկայացրել: Ընկերությունն առաջարկում է ցերեկային սակագներն այսօրվա 1կվտ համար նախատեսված 41.85 դրամից բարձրացնել 58.93 դրամ, իսկ գիշերային սակագները՝ գործող 31.85 դրամի փոխարեն սահմանել 48.93 դրամ: Այսպիսով, առաջարկվում է ցերեկային սակագները բարձրացնել 40%-ով, իսկ գիշերայինը՝ 53.6%-ով: Սակագների բարձրացման հայտը պայմանավորված է ընկերության կուտակա ահռելի 250 միլիոն դոլարի հասնող պարտքով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն օրերս հասկացնել տվեց, որ կասկածով է վերաբերում Հայաստանի էլցանցերի ներկայացրած հայտի պատճառաբանություններին և հիմավորումներին:

«Այսօր ՀԷՑ-ը ունի 109 մլրդ դրամի պարտավորություններ ֆինանսական: Ի՞նչ է` պետք է այդ 109 մլրդ-ը մենք հաշվի առնենք: Ո´չ: Ընդամենը կան այնտեղ վնասներ, որոնք առաջացել են հայտնի պատճառներով: Դրանք են` առաջինը` սակավաջրությունը, մեր կանխատեսումների արդյունքում էներգետիկ բալանսում չհամապատասխանությունը, ատոմակայանի երկարաժամկետ (կանգնեցումը): 37 մլրդ դրամի վնաս է կրել ընկերությունը միայն այս երեք կոմպոնենտից: 109 մլրդ-ից հանեք 37 մլրդ-ը` տակը կմնա վատ մենեջմենթը»,- ասել է Ռոբերտ Նազարյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերում գողության և անարդյունավետ կառավարման համար չպետք է վճարի սպառողը: «Եթե սակավաջուր տարի է, և մենք ունենք քիչ արտադրված էժան էլեկտրաէներգիա, այո, այդ դեպքերում սպառողը, իհարկե, ստիպված պետք է վճարի: Բայց գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի: Անարդյունավետ կառավարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին», - հայտարարել է Հարությունյանը: