12.05.2026
Թուրքական դեսպանական «դեսանտը». ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան
prev Նախորդ նորություն

Ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ

Մեր հանրային դաշտում ակտիվորեն շրջանառվել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը։


Նա ապրիլի 23-ին իր X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։


Դրանից հետո Մամդանին հայտնվել է թուրք-ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական գրոհների թիրախում։


Նրա դեմ մինչ օրս շարունակում են ամերիկյան մամուլում հրապարակվել պատվիրված և վճարված հոդվածներ։ Նյու Յորքի «Daily Media» թերթի հոդվածում, որը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ առաջ, քաղաքապետին պատասխանում են, գուշակեք ու՞մ բառերով, իհարկե, Ալիևի թեկնածու՝ Փաշինյանի։


Մեջբերումը հետևյալն է․ ՀՀ վարչապետն ասել է․ «Ինչպես է պատահում, որ չկար Ցեղասպանության օրակարգ 1939-ին և ինչպե՞ս հայտնվեց այդ օրակարգը 1950 թվականին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ»։


Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ։ Հասկանում ե՞ք այս ամենի վտանգավորության չափը, եթե այո, ապա հունիսի 7-ին անպայման ՈՉ ասեք Ալիևի թեկնածուին։


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան