29.07.2026
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել. ՔՊ
prev Նախորդ նորություն

ՀԲ հետ քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը բարեփոխելու հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որը գլխավորում էր մասնավոր հատվածի ավագ մասնագետ և թիմի ղեկավար Յուլիա Կոժոկարուն։


Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի և բիզնես ռեգիստրի ներկայիս կարգավիճակի գնահատման հաշվետվությանը, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը բարեփոխելու մասին հայեցակարգային փաստաթղթին, ընկերությունների մասին օրենքի բարեփոխման համար գործողությունների ծրագրին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցեր։