19.01.2025
ՀԲ հետ քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը բարեփոխելու հարցը
prev Նախորդ նորություն

Հայաստանում այս տարվա հունվարից ծնելիության անկում է գրանցվում

Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,1%–ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում այս տարվա հունվարից ծնելիության անկում է գրանցվում։


Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 28 164 երեխա, մինչդեռ 2023 թվականի 10 ամսում ծնվել է 30 326 երեխա։


Միաժամանակ, նշված ժամանակահատվածում գրանցվել է 378 մեռելածնության դեպք դեպք, ինչը 11,8%–ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։


Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում երկրում մահացել է 21228 մարդ, ինչը 5,3%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։


2024թ. hունվար-հոկտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 132.7%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 150.4%-ի համեմատ:


 

Գրիգորյանն ու Ալժիրի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
Հաջորդ նորություն next