17.06.2025
Հայաստանում այս տարվա հունվարից ծնելիության անկում է գրանցվում
prev Նախորդ նորություն

Գրիգորյանն ու Ալժիրի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը հաջողություններ է մաղթել նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, մասնավորապես երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժի իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Պապոյանը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտի զարգացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան