19.01.2025
Կամավորության միջազգային օրը նշվեց ԲՊՀ-ում
prev Նախորդ նորություն

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել. ՔՊ

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են և ժամանակատար, սակայն բանակցությունները փակուղում չեն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:


"Մինչև այս տարբեր մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներով, բայց դա չպետք է մեզ մոտ տպավորութուն ստեղծի, թե բանակցությունները մտել են փակուղի: Ոչ, բանակցությունները շարունակվում են",- ասաց նա՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ ու գործնական քայլեր ձեռնարկի նրանց իրավունքների վերականգնման համար: 


Մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, ասաց ՔՊ-ական պատգամավորը, շարունակում ենք բանակցությունները:


"Գործընթաց միշտ կա, կարող են լինել դժվարություններ, բարդություններ, սակայն գործընթացը տեղի է ունենում: Մենք ասել ենք, որ շարժվում ենք երկկողմ խոսակցությունների տրամաբանությամբ, տեղի են ունեցել հանդիպումներ: Մեկ անգամ բավականին մեծ, ներկայացուցչական կազմով վարչապետն է Ալիևի հետ ուղիղ հանդիպել: Մենք ընդունում ենք ցանկացած գործընկերոջ աջակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը",- հավելեց նա:


 

ՀԲ հետ քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը բարեփոխելու հարցը
Հաջորդ նորություն next