Քաղաքագետ. Թուրքիան`Վրաստանի առանցքային գործընկերն է
Վրաստանի համար շատ կարևոր են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները, քանի որ երկրներն իրականացնում են տարածաշրջանային նշանակության նախագծեր։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն։
«Վրաստանը մի կողմից հանդիսաում է Թուրքիայի, իսկ մյուս կողմից`Ադրբեջանի գործընկերը։ Այդ միջանցքի միջոցով անցնում են էներգակիրներ ու կոմունիկացիաներ։Վրաստանի համար առաջնային նշանակություն ունի Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցումը»,–նշել է նա, փոխանցում է Sputnik Грузия–ն։
Ռազմական համագործակցություն
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն ընդլայնեն համագործակցությւոնը ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախորդ տարի Գաբալայում հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակության և մարտական պատրաստության բարձրացման համար մենք նպատակահարմար ենք համարել համատեղ զորավարժությունների անցկացումը: Ընդգծվել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը կիբերանվտանգության, ինչպես նաև նավթագազային գազամուղների անվտանգության ոլորտում», - հայտարարել է Հասանովը՝ հավելելով, որ այդ նպատակների իրականացման համար հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:
«Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանի կայունությանը եւ ղարաբաղյան հակամարտության պատճառով տարածաշրջանում լարվածության աճին վերաբերող հարցեր», - ասել է Հասանովը եւ տեղեկացրել, որ հանդիպմանը կողմերը կարեւորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Էներգետիկ–տրանսպորտային տանդեմ
Ադրբեջանի կառավարության ձեռնարկած քայլերը տարանցիկ բեռնափոխադրումների, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ թույլ կտան 2016թ.-ին ավելացնել բեռնափոխադրումների ծավալը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում TRACECA ծրագրի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաևը:
«Ղազախստանը, Վրաստանն ու Թուրքիան`միջանցքի առանցքային երկրներն են: Սա ամենակարճ միջանցքն է ու հարմարավետը, իսկ 2016.-ին Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կյանքի կոչումից և Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի՝ Ալյաթի ավանում շահագործումից հետո դա կապահովի բեռնափոխադրումների ծավալների ավելացումը», - նշել է Մուստաֆաևը։
Առևտրային գործընկեր
Վրաստանն ու Թուրքիան համագործակցում են էկոնոմիկայի, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտներում։ Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդի սահմանը, փոխանցում է sputnik-georgia.ru–ը։