26.11.2024
Քաղաքագետ. Թուրքիան`Վրաստանի առանցքային գործընկերն է
prev Նախորդ նորություն

Թուրքիայում առանձնապես խոշոր ներդրում կատարողները քաղաքացիություն կստանան

Թուրքիայի պաշտոնական թերթի համարում տեղ գտած տեղեկության համաձայն՝ փոփոխություններ է մտցվել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում: Այսուհետ օտար երկրների այն քաղաքացիները, ովքեր Թուրքիայում առնվազն 2 մլն դոլարի ներդրում կանեն կամ ձեռք կբերեն առնվազն 1 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք, կստանան քաղաքացիություն:

Միակ պայմանն այն է, որ ձեռք բերված անշարժ գույքը հաջորդ երեք տարիների ընթացքում չպետք է վաճառվի:

Թուրքիայի քաղաքացիություն կտրվի նաև այն անձանց, ովքեր այս երկրում գործող բանկերում առնվազն 3 մլն դոլարի երեք տարի ժամկետով ներդրում կանեն կամ 3 տարի ժամկետով ձեռք կբերեն 3 մլն դոլար արժողությամբ պետական պարտատոմսեր: Քաղաքացիություն ստանալու համար բավարար կինի վերը նշված հանգամանքները ապացուցող համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

Վերոնշյալ օրենքում կատարված փոփոխության շնորհիվ Թուրքիայի քաղաքացիություն կստանան նաև այն անձիք, ովքեր այս երկրում առնվազն 100 նոր աշխատատեղ կստեղծեն: Այս հանգամանքը ևս անհրաժեշտ է ապացուցել համապատասխան փաստաթղթերով: