26.11.2024
Թուրքիայում առանձնապես խոշոր ներդրում կատարողները քաղաքացիություն կստանան
prev Նախորդ նորություն

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգի անցման դրույթին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգի անցում ենթադրող սահմանադրական բարեփոխումների դրույթին, հայտնում է Anadolu–ն։

Հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Արդարություն եւ զարգացում կուսակցությունը։

Փոփոխությունները ընդլայնում են նախագահի լիազորությունները։ Մասնավորապես, նա իրավունք է ստանում հրամաններ տալ, նշանակել նախարարներին, հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների մասին հարցերը։ Ընդ որում, նախագահը կարող է չդադարեցնել կուսակցությունում անդամակցությունը, ինչպես նախատեսվում էր նախորդ Սահմանադրությամբ։