24.11.2024
Հետազոտություն. ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր չորրորդ հայն արտագաղթել է
prev Նախորդ նորություն

Ռոհանի. ՀՀ-ն համարում ենք բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Իրանի Նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի Նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Իր խոսքում Սերժ Սարգսյանը նշել է, որ Ռոհանին հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր է, որը լիահույս է, որ առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի պաշտոնում նոր ոգի և շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:

«Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, և հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձևավորեցինք միջպետական հարաբերություններ: Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար»,-ասել է ՀՀ Նախագահը:

Իր հերթին Իրանի նախագահը ասել է, որ շատ ուրախ է Հայաստանի Հանրապետություն այցելելության համար՝ գեղեցիկ երկիր Հայաստանի Հանրապետություն և Երևան մայրաքաղաք.

«Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Նախագահ Հասան Ռոհանին: