20.04.2025
Իրանի նախագահը ժամանել է Երևան
prev Նախորդ նորություն

Հետազոտություն. ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր չորրորդ հայն արտագաղթել է

Հայաստանում ծնվածների մեկ քառորդը` 25%-ն, այժմ ապրում է արտերկրում: Այս տվյալները հայտնի են դարձել Pew Research Center կենտրոնի հետազոտության արդյունքում:

Ըստ արդյունքների, 9 երկիր կորցրել է իր բնակչության մեկ հինգերորդը կամ մեծամասնությունը: Բոսնիայում և Հերցոգովինայում ծնվածների մեկ երրորդն ապրում է արտերկրում, իր երկիրն է լքել Ալբանիայում և Ճամայկայում ծնվածների 28%-ը:

Ըստ զեկույցի, Ղազախստանում, Սիրիայում, Տրինիդադ և Տոբագոյում, Մակեդոնիայում և Պորտուգալիայում ծնվածներից յուրաքանչյուր հինգերորդն ապրում է այլ երկրում:

Որոշ դեպքերում մեծ արտահոսքի պատճառն ակնհայտ է: Երբեմն մարդկանց ստիպում է փախուստի դիմել հակամարտությունը կամ ֆիզիկական վտանգը, ասվում է հետազոտության մեջ: Որպես թարմ օրինակ բերվում է Սիրիան, որտեղ 2011-ից ի վեր քաղաքացիական պատերազմ է գնում, 22%-ը կամ 5 մլն ստիպված է եղել հեռանալ երկրից:

Որպես արտագաղթի ևս մեկ պատճառ, Pew Research Center կենտրոնը նշում է ֆինանսական վիճակը բարելավելու ցանկությունը:
Ռոհանի. ՀՀ-ն համարում ենք բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար