23.11.2024
Թևան Պողոսյան. Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հնարավորությունները շատ աղոտ են
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս հարկել արտասահման աշխատուժ տեղափոխող ռեզիդենտ կազմակերպություններին

ՀՀ «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխությունները, որոնք հնարավորություն են ընձեռում արտասահման աշխատուժ տեղափոխող Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություններին եկամտահարկ և շահութահարկ վճարել ՀՀ բյուջե, բուռն հանրային-քաղաքական քննարկումների թեմա դարձան:

Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողն աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 տոկոս, իսկ շահութահարկը 5 տոկոս դրույքաչափերով, որոնք պետք է վճարվի Հայաստանի բյուջե:

Հայաստանյան մամուլում օրենսդական փոփոխությունները անվանվեցին «խոպանչիներին հարկելու» նախաձեռնություն, որը «նպաստելու է կանոնավոր արտագաղթի կազմակերպմանը»: Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի մեծ մասը կողմ է արտահայտվում օրենսդրական փոփոխություններին, սակայն նշում է օրենքի բարեփոխման անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով հասարակական և քաղաքական շրջանակներում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը թյուրըմբռնման և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ, քանի որ կառավարությունն այն ներկայցրեց հապճեպորեն, առանց հանրային քննարկումների անցկացման:

«Օրենսդրական փոփոխություններն Ազգային ժողովում համապարփակ և բազմակողմանի չներկայացվեցին, որն էլ իրարամերժ կարծիքներ ձևավորեց: Նախաձեռնությունը ներկյացվեց հապճեպ, այն չէր անցել հանրային քննարկումների փուլ, և դրա համար տրաբնույթ, հաճախ անգամ իրականության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթ դարձավ», - հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Հարկային օրենսդրության փոփոխությունները և աշխատանքային միգրանտներին հարկելու խնդիրը» թեմայով մայիսի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեցի ունցավ քննարկում Արծվիկ Մինասյանի, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մասնակցությամբ:

Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են ոչ թե աշխատանքային միգրանտներին, այլ Հայաստանում գրանցված ռեզիդենտ շինարարական կազմակերպություններին, պարազաբանում է քննարկման մասնակից Վարդան Այվազյանը:

«Այսինքն՝ Հայաստանում գրանցված կազմակերպությունները, որոնք զբաղվում են արտագնա աշխատուժի տեղափոխմամբ և այլ երկրում շինարարական աշխատանքների իրականացմամբ, այսուհետ կարող են վճարել եկամտահարկ և շահութահարկ Հայաստանում: Օրենքը տարածվում է միայն այդ կազմակերպությունների վրա, այլ ոչ թե անհատ աշխատանքային միգրանտների: Օրենքը տալիս է ընտրության հնարավորություն: Այն է՝ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կարող է ընտրել վճարել նշված հարկերը Հայաստանում, թե այն երկրում, որտեղ իրականացնում է շինարարական աշխատանքներ», - ասաց Այվազյանը:

Ավելի վաղ՝ քննարկումների ժամանակ, կարծիքներ էին հնչում առ այն, որ օրինագիծը խախտում է Ռուսաստանի օրենսդրությունը, քանի որ փաստացի առաջարկում է հարկերը ՌԴ բյուջե վճարելու փոխարեն, վճարել Հայաստանի գանձարան: Նմանատիպ կարծիքներ էին հայտնել նաև ռուսաստանցի որոշ տնտեսագետներ և փորձագետներ:

Վարդան Այվազյանը չհամաձայնեց հնչեցված կարծիքների հետ՝ նշելով, որ ՌԴ օրենսդրության հետ հակասություն չկա, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ եկրների հետ ունի կրկնակի հարկման բացառման մասին պայմանագրեր: «Մենք կենտրոնացնում ենք մեր հիմանական ուշադրությունը ԵՏՄ-ի վրա, քանի որ այդ տարածքն է հանդիսանում Հայաստանից մեկնող աշխատուժի զբաղվածության հիմնական շուկան», - նշեց Այվազյանը՝ հավելելով, որ այդ սկզբունքով աշխատում են նաև թուրքական շինարարական կազմակերպությունները:

Պատգամավոր Արամ Մանուկյանը կտրականապես դեմ արտահայտվեց օրենսդրական փոփոխություններին՝ իր խոսքում շեշտադրումը կատարելով արտագաղթի խնդրի վրա: «Իշխանությունը փոխանակ Հայաստանում ստեղծի աշխատելու և արարելու պայմաններ խթանում է արտագաղթը: Այս օրենքը խթանելու է արտագաղթը: Սա արտագաղթի կազմակերպված իրականացում է, ուրիշ ոչինչ: Հիմա իշխանությունը ստեղծում է նոր պայմաններ Հայաստանից արտագաղթելու համար: գումարած դրան՝ փախնող մարդուց՝ արտագաղթողից, ցանականում է նաև հարկ գանձել», - նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ ամեն տարի Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների մոտ կեսը չի վերադառնում:

Արամ Մանուկյանին հակադարձեցին Միքայել Մելքումյանը և Արծվիկ Միկանսյանը: «Սա արտագաղթի կազմակերպում չէ, այլ աշխատուժի կազմակերպված տեղափոխում և հետ վերադարձի ապահովում է: Այդ կազմակերպությունները Հայաստանում են գրանցված: Նրանք աշխատանքներ են իրականացնում, ադյունքներ ստեղծում արտերկրում: Հիմա պետությունը փորձում է իր ՀՆԱ-ի մի մասը դրսում ստեղծել, գումարներ գանձել», - նշեց Մելքումյանը՝ հավելելով, որ Հայաստանում շինարարության ոլորտի անկման պատճառով այսպես թե այնպես մարդիկ պետք է մեկնեն արտագնա աշխատանքի:

«Հայաստանում շինարարության տեսակարար կշիռը կազմում է 400 մլն դրամ, ինչը հավասար է Ռուսաստանում աշխատանքներ իրականացնող միայն մեկ խոշոր շինարարական ընկերության շրջանառությանը: Պատկերացնում եք, թե այդ գումարի 18 տոկոս հարկը ինչքան կկազմի», - հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը:

Այնուամենայնիվ նրա խոսքով, օրենսդրական նախաձեռնության թերություններից մեկն այն է, որ հստակ հաշվարկներ կամ տվյալներ չկան պետության ակնկալիքների մասին: Չկան նաև հաշվարկեներ, նշում է Մելքումյանը, թե քանի կազմակերպություն կարող է մտնել ռուսական շուկա և ինչ շրջանառության մասին է խոսքը գնում:

Արծվիկ Մինասյանն էլ ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքում լուծված չեն Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների միջոցով արտագնա աշխատանքների մեկնող անձանց սոցիալական ապահովության հարցերը: Նա ևս հատուկ շեշեց այն հանգամանքը, որ օրենքի պահանջները վերաբերում են հայաստանյան ռեզիդենտ կազմակերպություններին, այլ ոչ թե անհատներին կամ քաղաքացիներին, որքեր մեկնել են արտագնա աշխատանքի: