27.11.2024
ՀՀ և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստը հիմա էլ Կարմիր մահիկի ներկայացուցիչ է. Բեգլարյան

Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը.

«Այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։

Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները։

Ինչպե՞ս կարող է հանցագործը դառնալ իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող»,- գրել է Բեգլարյանը: