24.11.2024
Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ագրեսիան ՀՀ֊ի դեմ միանգամայն կանխատեսելի էր

Ադրբեջանի ագրեսիան ՀՀ֊ի դեմ միանգամայն կանխատեսելի էր։ Այս պահին շատ ասելիք չկա` ուժ մեր զինվորներին ու բանակին։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:


"Հորդորում եմ նաև չտրվել ադրբեջանական տեղեկատվական գրոհներին։ Ես կփորձեմ զտված տեղեկատվություն ներկայացնել, որպեսզի հանրությունը չդառնա հակառակորդի քարոզչության զոհ",- գրել է փորձագետը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ՊՆ-ի՝  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


Ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կողմն ուղի երկու զոհ: Պաշտոնապես լուրը դեռ չի հաստատվել: