Արցախում ՌԴ-ի դեմ իրականացվող հարվածները ստիպելու են ՌԴ-ին ակտիվ հակազդեցություն ապահովել
Այսօր կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն ամենայն հավանականությամբ կքննարկվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հարաբերական հանգուցալուծման հարցը: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
"Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ իրեն խցկել է Արցախի հարցով գործընթաց և փորձում է իր ազդեցությունը հնարավորինս մեծացնել, ինչն անկասկած մեր շահերին դեմ է:
ՌԴ-ն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է ուկրաինական ճակատի ուղղությամբ, բայց ստիպված պետք է ակտիվացնի իր ջանքերը Հարավային Կովկասում, որովհետև հակառակ դեպքում իրադարձություններն իր համար կարող են անկանխատեսելի ընթացք բռնեն:
Արցախում ՌԴ-ի դեմ իրականացվող ուղիղ կամ միջնորդավորված հարվածները ստիպելու են ՌԴ-ին ակտիվ հակազդեցություն ապահովել",- գրել է Աբրահամյանը: