15.06.2025
ՔԿ-ի շենքից ցած նետված ու մահացած տղամարդու գործով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ
prev Նախորդ նորություն

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներն անցկացնելու են սահմանի տարբեր հատվածներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հայտնել ենք, որ հուլիսի 12-ին Հայաստան–Ադրբեջան սահմանին` ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում, տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի 4–րդ հանդիպումը։

Կողմերը որպես հերթական հանդիպման կազմակերպման վայր միմյանց առաջարկել էին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի տարբեր հատվածներ։ Արդյունքում փոխադարձ համաձայնությամբ որոշում է կայացվել հանդիպումը կազմակերպել պետական սահմանի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում:

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել պետական սահմանի տարբեր հատվածներում», – ասել են գրասենյակից։

Բացի այդ, գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվաչապետների հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների այլ անդամներ, սակայն կոնկրետ անուններ չեն նշել։


 

Արցախն ու Հայաստանը միայն զենքով պիտի փրկենք. պատրաստվե՛ք Հայրենական պատերազմին. Ասրյան
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը