2.08.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ
prev Նախորդ նորություն

ՔԿ-ի շենքից ցած նետված ու մահացած տղամարդու գործով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ

ՔԿ-ի վարչական շենքից տղամարդու ցած նետվելու դեպքի առթիվ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։ Դեպքի կապակցությամբ՝ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։


 


 

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան