21.04.2025
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում
prev Նախորդ նորություն

Արցախն ու Հայաստանը միայն զենքով պիտի փրկենք. պատրաստվե՛ք Հայրենական պատերազմին. Ասրյան

Արցախն ու Հայաստանը մեզ համար բեռ չեն, հոգս չեն, խնդիր չեն. Արցախն ու Հայաստանը մեր Պատի՛վն են, մեր Արժանապատվությո՛ւնը, ասել է թե՝ մեր Ընտանի՛քը, մեր Ծնողնե՛րը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:

«Մենք ո՛չ երազող ենք, ո՛չ էլ դիտորդ, մենք կռվո՛ղ ենք՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն Հայ ազգի փրկությա՛ն, պաշտպանությա՛ն, հզորացմա՛ն։

Ես զենք միշտ վերցրել և վերցնելո՛ւ եմ՝ ի՛մ Արցախի, ի՛մ Հայաստանի, ի՛մ Հայ ազգի բոլոր թշնամիներին սատկացնելու համար։

«Խաղաղությո՞ւն ես ուզում, մի՛շտ պատրաստվիր պատերազմի»։

Պատրաստվե՛ք հայատյաց Ադրբեջանի դեմ կենաց-մահու «Հայոց Հայրենական Պատերազմը» հաղթելու համար»,- ասված է հայտարարության մեջ։


 


 

Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առջև. ԱԺ նախագահն դիմել է ՄԱԿ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան