25.11.2024
ՀՀ-ն վճռական է Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքականի մակարդակին
prev Նախորդ նորություն

Քարտեզը հանվել է «Հանրապետության հրապարակ» կայարանից, բայց ցուցադրվում է. խոսնակ

Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Այս մասին ասվում է Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանի պարզաբանման մեջ: 


"Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։

Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ":