25.11.2024
Քարտեզը հանվել է «Հանրապետության հրապարակ» կայարանից, բայց ցուցադրվում է. խոսնակ
prev Նախորդ նորություն

Աղմկահարույց ձերբակալության հետքերով. քննիչներն ազատվել են պաշտոններից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:


Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց էին իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք էին կազմակերպել։


VERELQ-ին Հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի 3 քննիչներից երկուսը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։