Հայկական գինու, գինու տուրիզմի կարևորությունն ու ամբողջ գունապնակը ներկայացնող, ամենաջերմ էմոցիաները պարգևող, Հայաստանի զբոսաշրջության զարգացման մեջ կարևոր տեղ զբաղեցնող «Երևանի Գինու Օրեր» փառատոնը անցկացվում է արդեն 7 տարի շարունակ։
2017թ-ից ի վեր յուրաքանչյուր տարի Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ լցվում են ջերմությամբ, դրական
էմոցիաներով, երաժշտությամբ, պարուրվում լույսերով ու փոքր-ինչ գինովցած մարդկանց խինդով՝ յուրատեսակ
հանդիպման վայր հանդիսանալով գինեսերների ու գինեգործների համար։
2023 թվականին փառատոնը կանցկացվի հունիսի 2-ին, 3-ին, 4-ին Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում։
Փառատոնային հատվածում ներկայացված են լինում Հայաստանի շուրջ 70 գինեգործական ընկերություններ և 25
սննդի տաղավարներ, որոնք հաջորդելով մեկը մյուսին ապահովում են փառատոնային տրամադրությունն ու ուրախ
ժամանցը։
Փառատոնի մուտքն անվճար է։
Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, Մոսկովյան – Սպենդիարյան խաչմերուկին տեղակայված հատուկ կահավորված բեմի վրա հայ
և միջազգային գինեգետները, շեֆ-խոհարարները, արվեստաբանները և ոլորտին կից այլ մասնագետներ անցկացնելու
են վարպետաց դասեր և գաստրո շոուներ։
Գոտում հանդիաստեսի համար թատերական դասավորվածությամբ տեղադրված են լինելու 60 նստատեղեր։ Ելույթների ժամանակ հյուրասիրվող գինիներին կարող եք ծանոթանալ միջոցառման օրերին։ Շնորհանդեսները կանցկացվեն օրական 4-5 անգամ՝ 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Վարպետաց դասերը կուղեկցվեն յուրաքանչյուրն իր
պատմությունը կրող մեկ բաժակ գինու, իսկ գաստրո շոուների ժամանակ նաև սննդի համտեսով։
Այցելուներին առաջին անգամ կներկայացվի նաև Աուդիո-ինտերակտիվ թատրոն «Գինու և գաստրո շոու» գոտում:
YereWineDays արշավի մի մաս է կազմելու նաև ֆոկուս խմբի հետ անցկացվող գինու և գաստրո վարպետաց դասը։
Հատուկ հրավիրված միջազգային շեֆ խոհարարը հայ սոմելյեի հետ միասին «Գինու և սննդի համադրությունը»
թեմայով վարպետաց դաս կանցկացնի HORECA սեգմենտի ներկայացուցիչների, երիտասարդ խոհարարների և
սոմելյեների համար։
Փառատոնի ընթացքում արդեն ավանդույթ է դարձել մասնակիցների կողմից տարբեր շոուների, պարային և երաժշտական համարների կատարումները։ Այս տարի ևս մասնակից ընկերությունները իրենց տաղավարների դիմաց կկազմակերպեն տարբեր ֆլեշմոբեր։ Ֆլեշմոբերը կանցկացվեն կես ժամը մեկ հաճախականությամբ առանց որևէ հատուկ
օրակարգի։