25.11.2024
Կնոջ կողմից մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն վճռական է Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքականի մակարդակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.


«Ձերդ գերազանցություն,


Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։


Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ տարեցտարի աճում են երկկողմ առևտրաշրջանառության, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալները Հայաստանում։ Հայաստանը վճռական է Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքական երկխոսության մակարդակին։


Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակում:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք հանդիպելու՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր օրակարգային հարցերը, ինչպես նաև նախանշելու երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ:


Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։