26.11.2024
ՔԿ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
prev Նախորդ նորություն

НГ. ՌԴ-ի փորձերը՝ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ կողմերից որևէ մեկի կհանգեցնի մյուսի կորստին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ի ամբիոնից հայտարարել է, որ օրակարգում է «ՀՀ-ի զինված ուժերի դուրս բերումը ադրբեջանական հինգ օկուպացված տարածքներից»: Նրա խոսքով, Թուրքիան աջակցում է ցանկացած կարգավորմանը, որը բխում է Ադրբեջանի շահերից, իսկ ՌԴ-ը կիսում է այդ ջանքերը:

Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ առանցքայինը այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի շահերից ելնելով: Դրանում ոչ մի նորություն չկա: Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրվանից Անկարան աջակցում է Բաքվին, խզել է դիվանագիտական կապերը Երևանի հետ, շրջափակում է իրականացնում, իսկ հետագայում էլ դադարեցրել է ՀՀ-ի հետ հաշտեցման գործընթացը, փոխանցում է ng.ru-ն:

ՀՀ-ն ՌԴ ռազմավարական դաշնակիցն է, ինչպես Ադրբեջանը Թուրքիայի համար: Երևանը ցանկանում է ստանալ Մոսկվայի միանշանակ աջակցությունը ղարաբաղյան հարցում, ինչպես Բաքուն՝ Անկարայի աջակցությունը: Սակայն այն չի լինելու: Ռուսաստանի համար բարդ է, քանի որ Մոսկվան Հարավային Կովկասը հայտարարել է իր ռազմավարական շահերի տարածք: Ցանկացած փորձ լուծել հակամարտությունը հօգուտ կողմերից որևէ մեկի կհանգեցնի մյուսի, որպես դաշնակցի կորստին: Ադրբեջանի կամ ՀՀ-ի կորուստը խաչ կքաշի Մոսկվայի անդրկովկասյան ամբիացիաների վրա:

Երբ Արևմուտքը սկսում է ճնշում գործադրել Բաքվի վրա ժողովրդավարության կամ Ղարաբաղի հարցում, Ադրբեջանը սկսում է դրեյֆը դեպի Մոսկվան, իսկ Հոդվածագիրը գրում է, որ երբ Մոսկվան սկսում է ընդառաջ գնալ Բաքվին, Արևմուտքը սկսում է աշխատել հայկական ուղղությամբ:

Չտեսնելով Մոսկվայի կողմից՝ Երևանի վրա սպասված ճնշումները, Ադրբեջանը սկսում է գնալ դեպի Արևմուտք: