25.11.2024
ԼՂՀ ՊԲ. Զինծառայող է մահացել
prev Նախորդ նորություն

Ռասիմ Մուսաբեկով. Ղարաբաղյան խնդիրն անհնար է լուծել սեղմ ժամկետներում

Ղարաբաղյան խնդիրն անհնար է լուծել սեղմ ժամկետներում ու այն հանել օրակարգից: Կողմերն իրենց սպասելիքներում գտնվում են հակառակ կողմերում ու դրանք անհնար է համատեղել: Իրական խնդիրն այժմ կայանում է լայնամաշտաբ պատերազմ թույլ չտալու մեջ: Այդ մասին հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Նա նշել է, որ Ղարաբաղում լայնածավալ պատերազմը ծանր հետևանքներ կունենա ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար, այլ այն կարող է ներգրավվել նաև ՌԴ-ին ու Թուրքիային, որպես Երևանի ու Բաքվի դաշնակիցների: Իսկ այդ սցենարը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ:

Մուսաբեկովը նշել է, որ պետք է ապահովել միջազգային ջանքերը, այդ թվում խաղաղապահ, իրականացնել «ազատագրված շրջանների» ապառազնականացում, բացել կոմունիկացիաները, ապահովել փախստականների վերադարձն ու բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: