25.11.2024
Դեսպան. Իրանը միշտ առաջարկել է իր միջնորդությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
prev Նախորդ նորություն

Մելքումյան. Նոր վարչապետը պետք է կարողանա նախագահի որոշումներին վետո դնել

ՀՀ նորանշանակ վարչապետը պետք է նախագահի որոշումների վետո դնելու իրավունք ունենա, քանի որ միայն այդ դեպքում նա հաջողության կհասնի: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, հակառակ պարագայում նոր ձևավորվելիք կառավարությանը դժվար կլինի ինչ-որ արդյունքի հասնել:

«Ես լիովին համաձայն եմ Կարեն Կարապետյանի այն հայտարարության հետ, որ երկրի տնտեսություն չափազանց վատ վիճակում է: Բայց ինչո՞ւ այդ մասին չեն հայտարարում ՀՀԿ-ականները: Երկրի տնտեսությունն այդ վիճակում է արդեն երկու տարի, և միայն հիվանդության ախտորոշումն ունենալով այլ լուծել հնարավոր չէ, հարկավոր են խիզախ քայլեր ու որոշումներ»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային Ժողովում չորեքշաբթի օրը հայտարարեց, որ մշակում է երկփուլանի տնտեսական ծրագիր, որը միտված է կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքների: Նրա խոսքով՝ կառավարությունը գիտակցում է, որ ՀՀ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: