21.04.2025
Դեսպան. Ղարաբաղյան հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել
prev Նախորդ նորություն

Դեսպան. Իրանը միշտ առաջարկել է իր միջնորդությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Իրանը միշտ առաջարկել և հիմա էլ առաջարկում է իր միջնորդությունն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին ԱՊԱ-ի հետ հարցազրույցում հայտարարել է իր դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում ավարտող Իրանի դեսպան Մոխսուն Պակ Աինը:

Սակայն, նրա խոսքով, ներկայումս հակամարտող կողմերի ցանկությամբ միջնորդական այդ առաքելությունը վերապահված է այլ կառույցի:

«Կարծում ենք, որ միջնորդ կառույցներն ու երկրները պետք է գործեն ավելի ակտիվ այս խնդրի կարգավորման համար: Բնականաբար, Իրանը, որպես տարածաշրջանային երկիր, միշտ պատրաստ է իր դրական ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»,- հավելել է նա:
Մելքումյան. Նոր վարչապետը պետք է կարողանա նախագահի որոշումներին վետո դնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան